211652_close_icon
views-count5070 դիտում article-date 21:42 27-10-2018

Տաթև-Գորիս ավտոճանապարհին ճամփեզրի մոտ 30 մ երկարությամբ հողազանգվածը 120-150 մ սահել է դեպի ձորը

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Գորիս ավտոճանապարհի 0,3-0,4 կմ-ին տեղի է ունեցել սողանք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 40-րդ կմ-ին ակտիվացել են սողանքային երևույթներ, ինչի հետևանքով ճամփեզրի մոտ 30 մ երկարությամբ հողազանգվածը մոտ 120-150 մ սահել է դեպի ձորը. տուժածներ չկան, առկա է նշված ճանապարհահատվածով երթևեկության վտանգ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նմանատիպ նյութեր