211652_close_icon
views-count4982 դիտում article-date 23:46 27-10-2018

Մարկոս Պիզելլիի վնասվածքը շատ լուրջ է

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ով վնասվածք էր ստացել հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման ընթացքում, Բրազիլիայում ենթարկվել է կրկնակի հետազոտության։ Մասնագիտացված կլինիկայում իրականացված հետազոտությունից հետո, ցավոք, պարզվել է, որ առկա է խաչաձև կապանի վնասվածք։ Մարկոս Պիզզելլին պետք է ենթարկվի վիրահատության, որի ժամկետները դեռ հայտնի չեն։ Կիսապաշտպանի լիարժեք վերականգնման համար նախնական տվյալներով կպահանջի մոտ 5-6 ամիս։

Նմանատիպ նյութեր