211652_close_icon
views-count4023 դիտում article-date 16:47 27-10-2018

Հայտնի է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպման օրը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Պ. Պորոշենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում մասնակցելու է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 7-րդ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու են քաղաքական, տնտեսական, պաշտպանության ոլորտի համագործակցության և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Նշենք, որ Էրդողանի ու Պորոշենկոյի վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ ամիս, Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր