211652_close_icon
views-count38887 դիտում article-date 15:19 27-10-2018

Արտակարգ պատահար Լոռիում. ջրատար խողովակի պայթյունի հետեւանքով հաստաբուն ծառ է պոկվել, հենապատ փլուզվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուշ երեկոյան պայթել ու վնասվել է Նովոսելցովո-Վանաձոր 100 մմ ջրատար խողովակը, որը սպասարկում է մարզկենտրոնի խմելու ջրի մոտ 60 տոկոսը: Պայթյունի հետեւանքով ջրի մեծ հոսքը շրջել է խողովակի հարեւանությամբ դրված մետաղե տաղավարը, հաստաբուն ծառ արմատախիլ արել, հենապատ փլուզել, իսկ խողովակաշարը, որն անցնում էր կամրջի տակով, պոկել-շպրտել է մի քանի մետր այն կողմ: Դեպքից հետո տարածքում Լոռու ճանապարհային ոստիկանների կողմից տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է, քանի որ ջրի մեծ հոսքը հեղեղել է միջպետական ճանապարհը: «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն անմիջապես դադարեցրել են ջրամատակարարումը, այսօր վաղ առավոտյան էլ սկսել են վթարավերականգնողական աշխատանքները: Պատահարի հետեւանքով Վանաձորի մեծ մասը երեկվանից մինչ այս պահը ջրազրկված է: «Վեոլիա ջուր» ընկերության Լոռի տեղամասի շահագործման բաժնի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը, ով անձամբ է հետեւում աշխատանքներին, հայտնեց, որ պատահարի արդյունքում բարեբախտաբար տուժածներ չկան, կարողացել են ժամանակին արձագանքել ու ներկայումս մեծ թափով աշխատում են: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր