211652_close_icon
views-count3199 դիտում article-date 14:34 27-10-2018

Ամերիկյան անօդաչուն հետախուզում է կատարել Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk ռազմավարական անօդաչուն 11-ժամյա թռիչք է կատարել Ռուսաստանի սահմանների երկարությամբ, այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Plane Radar ռեսուրսի տվյալներիը: Նշվում է, որ անօդաչուն օդ է բարձրացել Իտալիայի Սիցիլիա կղզու Սիգոնելա ավիաբազայից: Այն Մոսկվայի ժամանակով 9:30-ից մոտ 5 ժամ հետախուզում Է կատրել Կալինինգրադի մարզի մերձակյաքում՝ գտնվելով Լիտվայի երկնքում, որից հետո մի քանի թռիչքներ է իարականացրել Լենինգրադի ու Պսկովի մարզերի սահմանների երկարությամբ՝ Էստոնիայի Տարտու քաղաքից մինչև Ֆիննական ծոց ընկած գծով:

Նմանատիպ նյութեր