211652_close_icon
views-count2912 դիտում article-date 10:09 27-10-2018

Թող գաղտնալսումներ դնեն, տեսնեն՝ ինչ ենք խոսում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտի» հետ զրույցում ՔՊ անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, խոսելով ՀՅԴ-ի՝ «դեմ ըլլալով՝ կողմ ըլլալու» մասին, կասկած էր հայտնել, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ բան է անում, բայց թե ինչ՝ չգիտեն: Երեկ Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարց­րեց՝ դուք «մի բան անո՞ւմ եք» ՀՅԴ-ի հետ: Նա պատասխանեց. «Մի բանը կարելի է տարբեր բաներով հաս­կանալ, ի՞նչ ենք անում մենք: Չէ, բան չենք անում, և ինձ թվում է՝ նաև ենթադրություններով, կասկածամ­տություններով պետք չի առաջ շարժվել: Երևի նման կասկածի տեղիք ժամանակին տվել են ինչ֊որ մար­դիկ, դրա համար կասկածում են: «Քաղաքացիական պայմանագրին» խորհուրդ կտամ, որ զուտ քաղաքա­կան մտածի, ոչ թե ով ում հետ ինչ են խոսում, ինչ են փսփսում: Թող գաղտնալսումներ դնեն, տեսնեն՝ ինչ ենք խոսում այդ դեպքում»: Մենք ճշտեցինք՝ ձեր փորձը դա՞ է հուշում, որ պետք է գաղտնալսեն, որ իմա­նան, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ձեր փորձն է հուշում, եթե դուք ՔՊ-ի անունից եք խոսում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր