211652_close_icon
views-count2810 դիտում article-date 22:14 26-10-2018

Ծանրամարտի երիտասարդական ԵԱ. Արսեն Մարտիրոսյան՝ բրոնզե մեդալակիր

Լեհաստանի Զամոսկ քաղաքում շարունակվում են ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունները: Այսօր պայքարի մեջ է մտել նաև մինչև 20 տարիքային խմբի 105 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Մարտիրոսյանը: Մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 366 կգ արդյունքով: Մարտիրոսյանը փոքր արծաթ է նվաճել պոկում վարժությունում (165 կգ), իսկ հրումում 201 կգ-ով զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել վրացի Իրակլի Չխեիդձեն, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր