211652_close_icon
views-count2296 դիտում article-date 19:48 26-10-2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հանդիպել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությունում սամբոյի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ու իրականացվող ծրագրերին: Մասնավորապես, քննարկվել է մեր երկրում սամբոյի միջազգային մրցաշարերի, այդ թվում նաև՝ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման հնարավորության հարցը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև անկողնուն գամված հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջության վերականգման ընթացքին սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից հնարավոր աջակցությանը: Հիշեցնենք, որ 2017 թվականին Մինսկում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունից հետո կոմայի մեջ հայտնված Կոլյա Կարապետյանը ներկայումս գիտակից վիճակում է, սակայն չի կարողանում շարժվել և խոսել: [b] ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր