211652_close_icon
views-count2636 դիտում article-date 18:47 26-10-2018

Ժոզե Մոուրինյո. Վստահ չեմ, որ Դե Խեան պայմանագիրը կերկարաձգի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է դարպասապահ Դավիդ դե Խեայի շուրջ ստեղծված իրավիճակը: Իսպանացու պայմանագիրն ավարտվում է 2019թ. ամռանը: «Վստահ չեմ, որ նա կերկարաձգի: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Միայն ակումբը, Դավիդն ու նրա ներկայացուցիչը գիտեն պատասխանը: Ես միայն կարող եմ ասել այն, ինչ բոլորն էլ գիտեն, թե որքան լավն է նա և կարևոր «Մանչեսթեր Յունայթեդի համար: Եվ եթե ակումբը ցանկանում է ավելի ուժեղ լինել, այլ ոչ թե՝ թույլ, բնականաբար, շատ կարևոր է Դավիդին պահել», ասել է Մոուրինյոն: Ավելի վաղ նշվել է, որ Դե Խեայով շահագրգռված է «Յուվենտուսը», որը մտադիր է նրան ամռանը ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով:

Նմանատիպ նյութեր