211652_close_icon
views-count4455 դիտում article-date 16:56 26-10-2018

Բուրջ Համուդում դժբախտ պատահարի հետեւանքով 27–ամյա հայ է զոհվել

Լիբանանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով զոհվել է լիբանանահայ 27–ամյա Հարութ Հուսիկյանը։ «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 25–ին Բուրջ Համուդ հայկական թաղամասում։ Մոլեգնած փոթորկի հետեւանքով՝ լիբանանահայ երիտասարդը վայր է ընկել շենքի 9–րդ հարկի պատուհանից եւ տեղում մահացել։ Հեղեղումների հետեւանքով ջրով են ողողվել նաեւ Այնջարի հայկական թաղամասերն ու եկեղեցին։ Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25–ին Լիբանանի տարբեր շրջաններում հորդացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով վնասվել են շենքեր, պոկվել էլեկտրասյուներ։ Տեղումների հետեւանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր