211652_close_icon
views-count2907 դիտում article-date 16:49 26-10-2018

Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ եւ տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարեւոր է համարել ծրագրի իրականացումը, որի արդյունքում բնակարաններ կհատկացվեն սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին եւ հիփոթեքային վարկավորման շրջանակներում՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ կառույցների ղեկավարներին: Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր