211652_close_icon
views-count29860 դիտում article-date 12:05 26-10-2018

ԱՄՆ-ում մահափորձ են իրականացրել ազգությամբ հայ Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ. newsbook.am

Օրեր առաջ հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Գլենդել քաղաքի հայկական «Արարատ» ռեստորանի մոտ կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով 1 անձ սպանվեց, ևս 1–ը՝ վիրավորվեց։ Ինչպես հայտնում է [url=http://newsbook.am/?p=126528&l=am&fbclid=IwAR3fBcxhb4mgd_azmUcVpEHyEm_ghe-P0_1FDcI-KOsHLUyV_fj3uZKlngU]Newsbook.am[/url]-ը, ամերիկյան իրավապահների հաղորդմամբ՝ սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ էր, որի ինքնությունը, ինչպես նաև սպանության դրդապատճառները պարզելու համար սկսվեց լայնամասշտաբ հարցաքննությունների փուլ վկաների շրջանում: Դրանից օրեր անց՝ հոկտեմբերի 17-ին, դարձյալ ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներից մեկում կրակոցներ հնչեցին: Այս անգամ թիրախը հայտնի հեղինակություն Ռաֆայել Մարդոյանն էր՝ Քյավառցի Ռաֆոն: Մարդասպանը բազմաթիվ կրակոցներ էր արձակել Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը:  NewsBook-ի տեղեկություններով այդ օրը Մարդոյանը պետք է վերադառնար Հայաստան, իսկ ԱՄՆ-ում նա տուրիստական ողևորության էր: Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք են համարում, որովհետր հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ են շրջանցել Մարդոյանի սրտի հատվածը:  Այսօր արդեն հայտնի հեղինակությունն Երևանում է, իսկ ԱՄՆ-ում խոսակցություններ են շրջառանվում, որ հայկական ռեստորանի հարևանությամբ  սպանված տղամարդուն քիլլերներն իրականում շփոթել են Ռաֆայել Մարդոյանի հետ:  Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝  հայտնի հեղինակությունը վերջին տարիներին մի քանի անգամ մահափորձի թիրախ է դարձել: Հայաստանում վերջինը գրանցվեց Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի հոր քառասունքին: Մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանևոսկոն էր: Դրա մասին բոլորն իմացան՝ ընդհուպ իրավապահները, բայց ոչինչ չարվեց: Կանևսկոն մնաց անպատիժ, նրա պատվիրատուները՝ ևս, իսկ Մարդոյանին նախկին իշխանությունները հորդորեցին հեռանալ հանրապետությունից: Մարդոյանի նկատմամբ նույն մարդիկ էլի են մահափորձ իրականացրել՝ արդեն Մոսկվայում: Լուսանկարն արված է դեպքի վայրում՝ «Արարատ» ռեստորանի դիմաց։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=126528&l=am&fbclid=IwAR3fBcxhb4mgd_azmUcVpEHyEm_ghe-P0_1FDcI-KOsHLUyV_fj3uZKlngU]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր