211652_close_icon
views-count4375 դիտում article-date 12:18 26-10-2018

Ուժգին երկրաշարժ Հունաստանում. այն մեծապես վնասել է Զակինտոս կղզին

Հունաստանում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով ուժգին երկրաշարժ, ինչը բազմաթիվ շենքեր է վնասել Զակինտոս կղզում, բարեբախտաբար, մարդկանց շրջանում տուժածներ չկան: Այդ մասին հաղորդում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությանը: Նշվում է նաև, որ երկրաշարժին հաջորդել են տասնյակ հետցնցումներ: Երկրաշարժից հետո խախտվել էր էլեկտրամատակարարումը, այժմ այն գրեթե ամբողջովին վերականգված է։ Ագիոս Սոստիս նավահանգստում վնասվել է կառամատույցը: Կղզում կոտրվել են տասնյակ խանութների ու տների ապակյա պատուհանները, կան ոչ մեծ վնասվածքներ: Զակինտոսի բոլոր դպրոցներն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, փակ կմնան: Կղզու շատ բնակիչներ գիշերն անցկացրել են փողոցում: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Աթենքից 287 կմ արևմուտք ընկած շրջանում, օջախը՝ 14 կմ խորության վրա:

Նմանատիպ նյութեր