211652_close_icon
views-count2854 դիտում article-date 09:38 26-10-2018

Բոլթոնն ասաց, թե Հայաստանն ինչպես դուրս կգա մեկ աղբյուրից կախ­վածությունից․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը հոկ­տեմբերի 25-ին Երևանում հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել է ձեռք բերել ամերիկյան ռազմատեխնիկա, քանի որ այն ավելի լավն է ռու­սականից: Բոլթոնը հայտարա­րել է, որ Հայաստանն այդպիսով դուրս կգա մեկ աղբյուրից կախ­վածությունից: Ջոն Բոլթոնի հայ­տարարությունը կարելի է հա­մարել իսկական սենսացիա այն իմաստով, որ Նահանգները առաջին անգամ խոսում է Հայաստանին սպառազինություն մատակարարելու պատրաստակամության մասին: Սակայն սա առաջացնում է հակառակ հարցը՝ իսկ Հայաստանը պատ­րա՞ստ է գնել ամերիկյան սպառազինություն: Ընդ որում, պատրաստ է գնել հարցադրումն ունի երկու վեկ­տոր: Մեկը՝ դեպի տնտեսություն, այսինքն՝ Հայաստանն ունի՞ ավելի լավ, հետևաբար ավելի թանկ տեխնիկա գնելու հնարա­վորություն, և մյուսը՝ դեպի Ռու­սաստան, իսկ Մոսկվան չի՞ խանդի, չի՞ զայրանա: Մյուս կող­մից, սակայն, կարելի է նաև հարց տալ թե արդյո՞ք Մոսկվան տեղեկացված չէ, որ Բոլթոնը Երևանում կարող է քննարկել նաև այդպիսի հարց: Չէ՞ որ նա Կովկաս ժամանելուց առաջ եղել է Մոսկվայում, հանդիպել Պուտինի հետ: Այդ իմաստով, մեզ համար Բոլթոնի անակնկալ հայ­տարարությունն արդյո՞ք անակնկալ է եղել նաև Պուտինի համար: Մյուս կողմից՝ Բոլթոնը Երևա­նում խոսել է այն մասին, որ Հա­յաստանը պետք է դուրս գա պատմական կաղապարներից և լինի ինքնիշխան, աշխարհի համար բաց, ազատ: Ակնառու է, որ ակնարկը ռուսական քա­ղաքականության ստվերից դուրս գալն է: Բայց ամերիկացի պաշտոնյան թերևս բավակա­նաչափ փորձառու է՝ պատկե­րացնելու համար, որ օրինակ՝ սպառազինության մասին իր հայտարարությունը Ռուսաստանում կարող է զայրույթ և ըստ այդմ՝ Երևանի հանդեպ ագրեսիա առաջացնել: Միևնույն ժամանակ, սակայն, Մոսկվայից Կովկաս ժամանած ամերիկացի պաշտոնյան գուցե շատ լավ է պատկերացնում, որ Ռուսաստանը ներկայումս չունի Հայաստանի վրա ռեալ զայրա­նալու ներուժ: Այսինքն՝ հայտարարություններ, դժգոհություններ կարող են լինել, բայց ռեալ քայլեր Հայաստանի դեմ չեն լինի, որովհետև Ռուսաստանը թերևս առաջին հերթին հենց ինքը կտուժի դրանից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր