211652_close_icon
views-count9780 դիտում article-date 09:13 26-10-2018

Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններին չափազանց կարճ ժամանակ է մնացել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ և քննարկել խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը: ԵԱՄ համագումարում Ծառուկյանի հայտարարությունը, թե պատգամավորական կազմը էականորեն թարմացվելու է, պատգամավորների մոտ խուճապ է առաջացրել, քանի որ նրանք չգիտեն՝ իրենք լինելու են ցուցակում, թե ոչ: Հենց դրանով է պայմանավորված Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, որ ինքը կողմ չի քվեարկելու ԸՕ-ի փոփոխությանը, չնայած Ծառուկյանը պատրաստվում է հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստին անձամբ ներկայանալ խորհրդարան և կողմ քվեարկել փոփոխությանը: Ռեյտինգայինով ընտրված և տեղերում ձայն ունեցող պատգամավորները հասկանում են, որ ռեյտինգային ընտրակարգի վերանալուց հետո իրենք ընդհանրապես հայտնվելու են քաղաքական լուսանցքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր