211652_close_icon
views-count3149 դիտում article-date 23:58 25-10-2018

Ծանրամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Հակոբ Մկրտչյանը դարձավ ոսկե մեդալակիր

Լեհաստանում ընթանում է ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել 94 կգ քաշային Մ23 տարիքային խմբի մարզիկները: Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը այս քաշային կարգում գերազանցել է բոլորին ու դարձել ոսկե մեդալակիր երկամարտի 368 կգ արդյունքով: Մեր ծանրորդը փոքր բրոնզ է նվաճել պոկում վարժությունում (160 կգ) և փոքր ոսկե մեդալ հրումում (208 կգ): Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Մ20 տարիքային խմբում արծաթե մեդալ էր նվաճել Սամվել Բաբակյանը, իսկ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը` 85 կգ քաշային կարգում, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր