211652_close_icon
views-count14390 դիտում article-date 19:56 25-10-2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարի պարզաբանումը՝ SHAMSHYAN.com-ի հրապարակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ձեր կայքում ս.թ. հոկտեմբերի 24-ին տեղ գտած հրապարակման առումով տեղեկացնում եմ հետևյալը: Առաջինը, Բաղրամյան 26 շտապելիս` իմ վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և խախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Լինելով այդ ընթացքում նրա կողքին՝ նկատողություն եմ արել վարորդին խախտում կատարելու համար և նա ընդունել է իր սխալը: Նշեմ, որ ես շատ վատ եմ վերաբերվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին: Երկրորդը, չնայած այս միջադեպում վարորդը ես չեմ եղել և հսկողություն չեմ ունեցել վարորդի գործողությունների նկատմամբ, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա և կվճարեմ խախտման համար նախատեսված տուգանքը: Նշեմ, որ ավտոմեքենայի վարորդը միջադեպի մասին լուսանկարով արդեն իսկ ներկայացել է Ճանապարհային ոստիկանություն, որտեղ լրացվել է 30000 դրամի տուգանման ակտ, որը պատրաստվում եմ վճարել: Երրորդը, հրապարակման մեջ տեղ գտած միտքը, թե իբր ես մատ եմ թափ տվել այլ վարորդների վրա որևէ աղերս չունի իրականության հետ: Նման գործելաոճը կտրականապես դեմ կլիներ իմ արժեքային համակարգին և մոտեցումներին: [b]Վարագ Սիսեռյան, Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար[/b] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/24/1108462/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանությունը նախորդ իշխանությունների ժամանակ մեծ թվով պետական պաշտոնյաների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների է վարչական պատասխանատվության ենթարկել, երբ նրանք խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: Եղել են նաև դեպքեր, երբ նախարարների, պատգամավորների, «միջին կալիբրի» չինովնիկների ավտոմեքենաները տեղափոխվել են «գաի պլաշչադկաներ», ինչը դաս է եղել մյուս պաշտոնյաներին, որպեսզի հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները: Հոկտեմբերի 23-ին, BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան, իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, Սարյան փողոցում «զվռնում էր» հանդիպակաց երթեկելի գոտով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար: Նշված մեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում և սպասարկում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին: Հետաքրքիր է՝ վարորդը տեղյա՞կ է, որ թե՛ ինքը, թե՛ Վ. Սիսեռյանը համարվում են հանրային դեմք և պետք է չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ ինչ տարբերություն Վ. Սիսեռյանի և մյուս օրինախախտ, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչների միջև: Մեր տեղեկութուններով՝ Վ. Սիսեռյանը եղել էր ավտոմեքենայում ու անգամ իրեն դիտողություն անող վարորդների վրա Նաջարյանի օրինակով մատ էր թափ տվել: [b] Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0838171001540409907321782.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր