211652_close_icon
views-count3212 դիտում article-date 17:36 25-10-2018

Չեխիայի ամենահարուստ մարդը կարող է գնել «Չելսին»

«Չելսիի» նոր սեփականատեր կարող է դառնալ չեխ գործարար Պետր Կելները: Գործարարը մտադիր է ֆուտբոլի բիզնես մտնել և դիտարկում է լոնդոնյան ակումբը ձեռք բերելու հնարավորությունը: «Չելսին» գնելու շուրջ բանակցություններ առաջին փուլը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին: Կելները մտերիմ հարաբերություններ ունի Աբրամովիչի հետ: Մասնավորապես, նա «Սթեմֆորդ Բրիջում» VIP-օթյակ է գնել ռուսաստանցի միլիարդատերի օթյակի հարևանությամբ: Կելները Չեխիայի ամենահարուստ մարդն է, նրա կարողությունը գնահատվում է 15,5 մլրդ դոլար: Նշվում է, որ Աբրամովիչը պատրաստ է «Չելսին» վաճառել 3 մլրդ ֆունտով:

Նմանատիպ նյութեր