211652_close_icon
views-count4254 դիտում article-date 16:58 25-10-2018

Վրաստանի վարչապետն ակտիվության Է կոչել քաղաքացիներին նախագահական ընտրություններում

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ամփոփել Է նախընտրական արշավի արդյունքները երկրում եւ ակտիվության կոչ Է արել բնակչությանը նախագահական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 28-ին։ «Մի քանի օրից մեզ մոտ կլինի շատ կարեւոր ու պատասխանատու օր. երկրում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Ես ցանկանում եմ կոչ ուղղել մեր քաղաքացիներին. «Գնանք ընտրությունների եւ կատարենք ցանկալի ընտրությունը», ասել Է Բախտաձեն: Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավարը երկրի բնակիչներին խոստացել Է, որ նրանց ձայնի իրավունքը երաշխավորված կլինի: Առաջիկա ընտրությունները կդառնան Վրաստանի նախագահի վերջին ուղղակի ընտրությունները: Այս անգամ ժողովրդի ընտրյալը նախագահի պաշտոնը կզբաղեցնի վեց տարի, հինգի փոխարեն, ինչպես դա եղել Է մինչ այժմ: «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը պաշտպանում Է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն, նրա գլխավոր մրցակիցներն են համարվում «Ուժը միասնության մեջ Է» միավորման թեկնածու, «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն եւ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, հաղորդել Է Sputnik-ը:

Նմանատիպ նյութեր