211652_close_icon
views-count11194 դիտում article-date 11:16 25-10-2018

Mega Millions խաղարկության հաղթողը դարձավ միլիարդատեր․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ում Mega Millions խաղարկության շրջանակում խաղարկվել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ շահումը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4627824.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Մեկ միլիարդ 600 միլիոն դոլար է խաղարկվել օրերս ամերիկյան Mega Millions վիճակախաղին շրջանակներում: Արդյունքները հայտնի դարձան երեքշաբթի երեկոյան: Խաղարկության շահումի չափը աննախադեպ է: Անցած խաղարկությանն այն հասել էր մեկ միլիարդի, սակայն ոչ մի տոմս այդպես էլ չունեցավ վեց թվերից բաղկացած հաղթական շարքը: Այս անգամ հայտնի է, որ հաղթել է առնվազն մեկ խաղարկության մասնակից Հարավային Քարոլինա նահանգից: Հաղթողը կարող է ստանալ միանգամից 904 միլիոն ԱՄՆ դոլար կամ մեկ միլիարդ 600 միլիոնը՝ 29 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարի՝ 55 միլիոն դոլար: Նախկինում ամենամեծ խաղարկված գումարը գրանցվել էր 2016 թվականին Powerball խաղարկության ժամանակ, երբ շահույթը հասել էր 1 միլիարդ 590 միլիոն դոլարի:

Նմանատիպ նյութեր