211652_close_icon
views-count4398 դիտում article-date 10:15 25-10-2018

Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է Հանրային ռադիոյի շենքի գրավմանը, բայց դուռը չի կոտրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որը Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինքի չորրորդ համարը: Տեսակետ կա, որ նա այդ պաշտոնին արժանացել է թավշյա հեղափոխության օրերին Հանրային ռադիոյի շենքի գրավմանը և այն­տեղ դուռը կոտրելու արարողությանը խմբակային մասնակցելու «շնորհիվ»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Հանրային ռադիոյի շենքը գրավելու ակցիայի ժամանակ ռադիոտան դուռը կոտրողներից մեկն եք եղել, և հենց դրա համար են Ձեզ նշանակել Վայոց Ձորի մարզպետ, Տրդատ Սարգսյանը պատասխա­նել է. «Ոչ, եթե Դուք տեսանյութը նայեք, ապա կպարզեք, որ ես դուռը կոտրողներից չեմ, բայց մասնակցել եմ ակ­ցիային: Դուռը չեմ կոտրել: Նման բան չկա»: Իսկ թե իր որ արժանիքների համար է արժանացել մարզպետի պաշտոնին, Սարգսյանը չի մեկնաբանել՝ խորհուրդ տալով հարցն ուղղել վարչապետին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր