211652_close_icon
views-count2553 դիտում article-date 10:03 25-10-2018

Ռուսասատնը բազմիցս խախտել է 1987 թվականի պայմանագիրը․ «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնը կարծես վերջնականապես որոշել է դուրս գալ Մոսկվայի հետ 1987 թվականի համաձայնագրից: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոը խոսել է այս առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4627826.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանը՝ ընդգծելով, որ այն խախտել է միջին հեռավորության միջուկային հրթիռների պայմանագիրը՝ հրթիռներ տեղադրելով Եվրոպայում: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, ով օրերս այցելել էր Մոսկվա, ասել է, թե Ռուսաստանը բազմիցս խախտել է համաձայնագիրը: «Բովանդակային առումով այս խնդիրը նոր չէ առաջացել: Ռուսաստանի կողմից խախտումների հարցը երկար ժամանակ օրակարգում է: Ինչպես Թրամփի, այնպես էլ Օբամայի վարչակազմերը մտահոգված էին այս խնդրով»,- հայտարարել է Բոլթոնը: Լրագրողներին Բոլթոնը ասել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս բերման մասին պաշտոնական հաղորդագրությունը կտարածվի մոտ ապագայում: Նա նաև հայտնել է, որ մյուս ամիս կան ծրագրեր Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100 ամյակի առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակում կազմակերպել հանդիպում նախագահներ Թրամփի ու Պուտինի միջև:

Նմանատիպ նյութեր