211652_close_icon
views-count2558 դիտում article-date 09:38 25-10-2018

Հույս ունեն՝ ռեյտինգային ընտրակարգով կրկին հայտնվել խորհրդարանում, այն էլ՝ լինել երկրորդ ուժը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց և ԱԺ արտահերթ ընտրություններ անկացնելուց առաջ վերջին պայքարը մղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք մտադիր են առաջիկայում տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: ՀՀԿ նպատակն է անել այնպես, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետևաբար՝ ռեյտինգային ընտրակարգով: Այդպես նրանք հույս ունեն՝ ռեյտինգային ընտրակարգի միջոցով նույնիսկ դեկտեմբերին կրկին հայտնվել խորհրդարանում, այն էլ՝ լինել երկրորդ ուժը: Ավելին, մի շարք անհատների հետ ՀՀԿ-ականները պայմանավորվածություն ունեն, որ առաջադրվելու են իրենց ընտրացուցակով և այդպես ձայն են բերելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր