211652_close_icon
views-count70758 դիտում article-date 21:10 24-10-2018

Դատարանը կալանավորեց Գեղարքունիքի մարզում թաղման ժամանակ առանձնակի դաժանությամբ քաղաքացու պարանոցը կտրած ու փախուստի դիմած 43–ամյա կասկածյալին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քոչար Քոչարյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզային ընդհանուր իրավասության Մարտունու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ, 43-ամյա Սմբատ Ըռքոյանի նկատմամբ, ով մեղադրվում է երեկ՝ հոկտեմբերի 23-ին, իրենց գյուղի գերեզմանատանը համագյուղացի, 45-ամյա Արսեն Մկրտչյանին իր մոտ եղած ծալովի դանակով ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Յուրիկ Իսկոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Ըռքոյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադաության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարվածին ականատես են եղել մեծ թվով մասնակիցներ, ովքեր ներկա են գտնվել գերեզմանոցում տեղի ունեցած թաղմանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/23/1108321/?fbclid=IwAR1_WNEpnt96KsMFkE7BWAy82plIoMaw01W9jdISahOwFO_IJjD6GixSuBw]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 23-ին առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Սմբատ Ըռքոյանը իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի՝ 45-ամյա Արսեն Մկրտչյանին և կտրել նրա պարանոցը։ Ա. Մկրտչյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխում էին Երևան։ Ահազանգով օպերատիվորեն ժամանել էին Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ք. Քոչարյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ Մինչ ոստիկաններն ու քննիչները կվնասազերծեին կասկածյալին, նա իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով ինքնավնասում էր կատարել ձեռքի դաստակի հատվածում։ Նրան նույնպես ոստիկաններն ու քննիչները շտապ տեղափոխել էին Մարտունու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դաժան ու սահմռկեցուցիչ տեսարանին ականատես էր եղել թաղման մասնակիցների մեծ մասը։ Հայտնաբերվել էր նաև հանցործության գործիք հանդիսացող դանակը: [b]Կալանավորված, 43–ամյա Սմբատ Ըռքոյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0473693001540401213342283.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր