211652_close_icon
views-count6266 դիտում article-date 19:06 24-10-2018

Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը՝ Խորվաթիայում, կկայանան Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի մրցաշարի հանդիպումները: Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցներն են Խորվաթիայի, Իտալիայի և Անդորրայի հավաքականները: Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Ռուբեն Մարտիրոսյան, «Բանանց» Էդգար Մանուկյան «Բանանց» Ռուբեն Եսայան «Բանանց» Գևորգ Տարախչյան «Բանանց» Կորյուն Սեդրակյան «Բանանց» Լևոն Տեր-Մինասյան «Լոկոմոտիվ» Նորայր Նիկողոսյան «Լոկոմոտիվ» Կարեն Նալբանդյան «Լոկոմոտիվ» Ռոբերտ Բաղրամյան «Լոկոմոտիվ» Ռոման Միքայելյան «Լոկոմոտիվ» Սամվել Խանումյան «Ակադեմիա» Ստեփան Սահրադյան «Ակադեմիա» Արսեն Գալստյան «Ակադեմիա» Գառնիկ Գևորգյան «Ակադեմիա» Ստյոպա Մկրտչյան Հայաստանի Մ-16 հավաքական Էդգար Թամազյան Հայաստանի Մ-16 հավաքական Սպարտակ Հայրապետյան Հայաստանի Մ-16 հավաքական Լևոն Դարբինյան «Շիրակ» Ալբերտ Դարբինյան «Շիրակ» Նարեկ Ալավերդյան «Արարատ-Արմենիա» Հոկտեմբերի 25-ի առավոտյան Հայաստանի Մ-17 հավաքականը կմեկնի Խորվաթիա: Հոկտեմբերի 27-ին մեր թիմը կխաղա Խորվաթիայի, հոկտեմբերի 30-ին՝ Իտալիայի, նոյեմբերի 2-ին՝ Անդորրայի հավաքականների հետ:

Նմանատիպ նյութեր