211652_close_icon
views-count1580 դիտում article-date 17:27 24-10-2018

Հոկտեմբերի 28-ին կանցկացվեն պատանիների և աղջիկների խճուղավազքի մրցումներ

2018 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11.00-ին «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում տեղադրված «Արարատ-73» հուշահամալիրի մոտից կմեկնարկեն պատանիների և աղջիկների խճուղավազքի մրցումները: Մասնակիցները կմրցեն տարբեր տարիքային խմբերում՝ 2002 թ. ծնված տղաներն ուժերը կչափեն 2000 մ, իսկ 2003 թ. ծնված և փոքր տարիքի տղաները՝ 1000 մ մրցատարածություններում: 2002 թ. ծնված աղջիկները կմրցեն 1000 մ, իսկ 2003 թ. ծնված և փոքր տարիքի աղջիկները՝ 500 մ մրցատարածություններում: Մրցումների կազմակերպման նախաձեռնությունը Գերմանիայի աթլետիկայի ֆեդերացիայում վերապատրաստված և օլիմպիական խաղերի մասնակից հեռացատկորդ Ամալյա Շարոյանինն է, որին աջակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան: Խճուղավազքին մասնակցել ցանկացողները պետք է մինչև հոկտեմբերի 26-ը՝ ժամը 16.00-ը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք առողջության մասին: Տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով, հավաստագրերով, դրամական պարգևներով և այլ մրցանակներով: [b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր