211652_close_icon
views-count64960 դիտում article-date 17:01 24-10-2018

Արտակարգ դեպք Երևանում. Երևանի քաղաքապետարանի ու Աջափնյակի թաղապետարանի կաբինետային չինովնիկների մեղքով մի ամբողջ շենք ահը սրտներում է օրերը լուսացնում. ապացույցն այսօրվա փլուզումն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի թիվ 17 շենքի 27-րդ բնակարանում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, այհուհետև՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել է Մարիամ Կարապետյանին պատկանող բնակարանային միջսենյակային պատը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով, բարեբախտբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան անդամներն ասում էին. «Հրաշք էր, որ հարսն այդ պահին տանն է եղել, և երբ փլուզումը սկսվել է, նա կարողացել է 94-ամյա տատիկին և նորածնին դուրս բերել ու եթե նա վայրկյաններում չհաջողացներ դա աներ, ապա կունանայինք զոհեր։ Այս շենքի վիճակի մասին բազմիցս դիմել ենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր՝ Երևանի քաղաքապետարան, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն միշտ հանդիպել ենք անմարդկային վերաբերմունքի։ Այդ պաշտոնյաները մի հատ էլ մեզ վրա մատ էին թափ տալիս՝ ասելով. «Դուք սկի վթարային շենք չեք տեսել, ձերն ի՞նչ է, որ՝ լուցկու հատիկի չափ ճաք է։ Հետաքրքիր է, հիմա, որ այդ կաբինետային չինովնիկները գան, էս վիճակը տեսնեն, նորի՞ց են ասելու նույն խոսքը, ինչ որ միշտ քոփի-փեյս արած կրկնում էին։ Շենքն ամբողջովին վթարային է ու բոլոր բնակիչներն էլ ահը սրտներում են գիշերում։ Ամեն իրիկուն քնելուց առաջ հույսներս դնում ենք Բարձրյալի վրա, որ շենքը չփլվի։ Բայց ինչքա՞ն սպասենք, որ պատասխանատուները գոնե տեղներից ժաժ գան։ Եթե խնդիրը չլուծեն, ապա չի բացառվում, որ շենքը մի օր կնստի, ու էդ ժամանակ արդեն ուշ կլինի մարդկանց իրենց մեկնած օգնության ձեռքը»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր