211652_close_icon
views-count2660 դիտում article-date 15:52 24-10-2018

ՀՀ ՍԱՏՄ-ի և ՀԲ-ի միջև քննարկվել են բուսասանիտարական վերահսկման ապրանքների ԵՄ երկրներ արտահանելու հնարավորությունները

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի խմբի միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Ռավրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արտադրվող բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները: ՀԲ պաշտոնյային առավելապես հետաքրքրել են մեր երկրում սննդամթերքի, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի, անվտանգության ապահովման համար նախատեսված ենթակառուցվածքների առկայությունը, լաբարատոր կարողությունների մակարդակը: «Եվրոպական երկրներում սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները շատ խիստ են և ցանկալի է տեղեկանալ, թե դրանց ապահովման համար ի՞նչ հնարավորություններ կամ կարիքներ ունի Հայաստանը»,- ասել է Քրիստոֆ Ռավրին: Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ այսօր Հայաստանում գործում է առնվազն երեք լաբորատորիա, որոնք հագեցած են սննդամթերքի անվտանգության լիարժեք ու համակողմանի փորձաքննությունների անցկացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ավելին՝ ունեն միջազգային հավատարմագրում: «Ցանկացած երկիր անվտանգ պտուղ-բանաջարեղեն արտահանելու համար մեր երկրում ստեղծված են բոլոր պայմանները, մասնավորապես՝ ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն մեկ տարի է ունի միջազգային հավատարմագրում և իրականացնում է միջազգային՝ այդ թվում և Եվրամիության կողմից սահմանված, չափորոշիչներին համապատասխան հետազոտություններ»,- ներկայացրել է տեսչական մարմնի ղեկավարը: Բիզնես-հետաքրքրությունների առկայության պարագայում՝ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինն իր բոլոր կարողություններով կնպաստի Եվրամիության երկրներ հայկական անվտանգ պտուղ-բանջարեղենի արտահանմանը, վստահեցրել է ՍԱՏՄ ղեկավարը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ [url=http://snund.am/%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%A2%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B0/]snund.am[/url]

Նմանատիպ նյութեր