211652_close_icon
views-count3476 դիտում article-date 15:19 24-10-2018

Հայաստանն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների ակտիվ մասնակցությունը մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը. ՀՀ նախագահը՝ ժնևում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 24-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: Հանրապետության նախագահը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը մեր երկրի տնտեսությանը։ Նշելով, որ տնտեսությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գյուղատնտեսություն, Հայաստանն ունի մեծ ներուժ և հավակնոտ ծրագրեր, նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների ակտիվ մասնակցությունը տարբեր ծրագրերի իրականացմանը։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի աճող ներգրավվածությունը տարբեր ծրագրերում: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներդրումային քաղաքականությանը, արտաքին պարտքի կառավարմանը և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր