211652_close_icon
views-count10722 դիտում article-date 12:44 24-10-2018

Արմավիրի մարզում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մարինե Աֆրիկյանին պատկանող հասարակական սննդի կետում (Արմավիրի մարզ), որտեղ պատրաստվում և տեղում իրացվում է խոհարարական արտադրանք (փքաբլիթ կրեմով, կարկանդակ կարտոֆիլով, թռչնամսով, տավարի մսով, լահմաջո, փլավ, թանապուր, աղցան): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, արտադրամասն ապահովված չէ հոսող տաք ջրով, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ: Առկա են եղել նաև իրացվող սննդամթերքի մակնշման խախտումներ: Ա/Ձ Մարինե Աֆրիկյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: http://snund.am/%D5%AF%D5%A1%D5%BD%D5%A5%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82/
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր