211652_close_icon
views-count2668 դիտում article-date 10:51 24-10-2018

«Գնացեք տուն ու բան չխոսեք». մանրամասներ Շմայսի եղբայրների հարցաքննությունից «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին իրավապահները ասել են` գնացեք տուն և որևէ բան չխոսեք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին դեռևս անհայտ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն բերման էր ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին` Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին: Նրանք վկայի կարգավիճակով էին հարցաքննվել, որը տևել է մինչեւ ուշ գիշեր, ինչից հետո նախաքննական մարմինը Մովսիսյան եղբայրներին զգուշացրել է որևէ բան չխոսել քրեական գործով, և նրանք ազատ են, կարող են գնալ տուն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր