211652_close_icon
views-count42104 դիտում article-date 10:39 24-10-2018

Աշխարհի հայերը. Արթուր Ջանիբեկյանի կյանքը և գործունեությունը

Իսկ դուք ի՞նչ գիտեք մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի մասին: 1. Արթուր Ջանիբեկյանը ծնվել է 1976 թ. փետրվարի 29-ին Երևանում: Արթուրի իրական ազգանունը Հակոբյան է, սակայն ծնողները որոշել են օրիգինալ գտնվել, և տղային պապիկի՝ Ջանիբեկի անունով կոչել: Արթուրի ծնողները ոչ մի կապ չունեն արվեստի հետ. հայրը պաշտոնյա էր, իսկ մայրը՝ ատամնաբույժ: 2. Արթուրը կրթություն է ստացել հայ-ռուսական դպրոցում, որտեղ միշտ աչքի է ընկել իր խելքով և ինտելեկտով: Ինչպես հետագայում խոստովանել է Ջանիբեկյանը, ուսուցիչները նրան շատ էին սիրում, սակայն բողոքում էին նրա շատ ակտիվ լինելուց և անընդհատ հումորներ անելուց: Դպրոցն ավարտելուց հետո Արթուրն ընդունվում է Երևանի Պետական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետ, որտեղ և ծանոթանում է КВН-ին և հասկանում է, որ գտել է իր տեղը: 1993 թ. Արթուրի ջանքերով ստեղծվում է «Նոր Հայեր» (“Новые армяне”) թիմը, որն ի սկզբանե անվանվել է «Հարազատները Երևանից»: Թիմը իսկույնևեթ սիրվեց հանդիսատեսի կողմից, քանի որ մասնակիցները շատ խարիզմատիկ էին, իսկ հումորը՝ ինտելեկտուալ: «Նոր հայերի» դեբյուտը եղավ Սոչիի КВН-ի ժամանակ: Սակայն, մի քանի տարի հետո՝ 1998 թ. թիմը պառակտվեց: [img]http://st0.shamshyan.com/editor/0867857001540362950433871.jpg[/img] 3. Թեպետ Արթուրը մեծ փորձ ձեռք բերեց, որոշեց իրեն փորձել պրոդյուսերի կարգավիճակում: Այո, ստանալով տնտեսագետի դիպլոմ և անասելի մեծ բեմական փորձ, Արթուրը մեկնում է Մոսկվա: Օգտագործելով իր կապերը` նա դառնում է “СТС” ալիքի ստեղծագործ պրոդյուսեր: Արթուրն ամբողջությամբ խորասուզվում է գործի մեջ և կարճ ժամանակ անց էկրաններ են բարձրանում «Նոր հայկական ռադիո» և «Բարի երեկո Իգոր Ուգոլնիկովի հետ» հաղորդաշարները: Այս երկու նախագծերն էլ իրենց չեն արդարացնում, սակայն ինչպես հետագայում խոստովանել է Արթուրը, դրանց շնորհիվ նա մեծ փորձ ձեռք բերեց և հասկացավ, թե ապագայում ինչը չպետք է անի և ինչի վրա պետք է շեշտը դնի: 4. Ամենահամեղ պատառն առջևում էր: 2003 թ. Արթուրի և ընկերների՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի և Արտաշես Սարգսյանի համատեղ ջանքերով «ծնվում» է թերևս ամենահումորային և ամենասիրված “Comedy club” հաղորդաշարը, որը միավորում է ամենասրամիտ և ամենախարիզմատիկ հումորիստներին և շեշտը դնում է ինտելեկտուալ հումորի վրա: [img]http://st0.shamshyan.com/editor/0297473001540362976734170.jpg[/img] 2006 թ. հեղինակավոր Forbes ամսագիրը Comedy Club-ը դասեց ռուսական լավագույն 10 հաղորդաշարների ցանկում: “Аншлаг” հումորային նախագծին սովոր ռուսական հանդիսատեսի համար սա շատ նորարարական նախագիծ էր: Հազարավոր հումորիստներ երազում էին համալրել Comedy club-ի մասնակիցների շարքերը, իսկ մարդիկ պատրաստ էին խելահեղ գումարներ ծախսել, որ ներկա գտնվեն նախագծի տաղավարում: 5. Սրանով, սակայն Արթուրը չի սահմանափոկվում: Հաջողության մասին պատկերացումները գնալով փոխվում էին: 2007 թ. Ջանիբեկյանը ստեղծում է “Comedy club production” կենտրոնը, որը հովանավորեց այնպիսի հաղորդումներ ինչպիսին են «Նաշա Ռաշան», «Պարեր առանց կանոններին», «ՍաշաՏանյան», «Ունիվերը» ևն: [img]http://st0.shamshyan.com/editor/0338353001540363006743937.jpg[/img] Հենց Ջանիբեկյանի գործունեության շնորհիվ էլ հայտնի դարձան Պավել Վոլյան, Նաստյա Ստամբուրսկայան, Քրիստինա Ասմուսը, Ռուսլան Բելին և շատ ու շատ սիրված աստղեր, որոնք այսօր մեր առօրյայի անբաժանելի մասն են կազմում: “Comedy club production”ի հիմնադրման հենց առաջին տարում Ջանիբեկյանը GQ ամսագրի կողմից հռչակվեց «Տարվա պրոդյուսեր»: 6. Արթուրը նաև “7 Art” ընկերության համահիմնադիրն է: Հիշեցնենք, որ ընկերությունը զբաղվում է սիթքոմների արտադրությամբ, որոնք ցուցադրվում են ТНТ-ով: 2011 թ. Ջանիբեկյանը վաճառում է “Comedy club production”-ը ТНТ-ին՝ ռեկորդային 350 000 000 դոլարով: 7. Ջանիբեկյանի գործունեությունը գնալով ընդլայնվում էր: 2015 թ. «Գազպրոմ մեդիա հոլդինգը» իր կազմում հոլդինգ է ստեղծում, որը միավորում էր “ТНТ”, “ТВ-3”, “Пятница” և “2×2″ալիքները, ինչպես նաև “Comedy club production”-ը և “А+ Production”-ը: Հոլդինգի ղեկավար է նշանակվում Արթուր Ջսնիբեկյանը: [img]http://st0.shamshyan.com/editor/0822485001540363027318103.jpg[/img] 8. 2016 թ. Ջանիբեկյանը նշանակվում է “ТНТ”-ի գլխավոր պրոդյուսեր: 9. Բացի պրոդյուսերական գործունեությունից, Ջանիբեկյանը զբաղվում է նաև դասախոսություններով, նա ուղղություն է ցույց տալիս երիտասարդ սկսնակ ձեռնարկատերերին, ունի սրճարանների ցանց (Ջանիբեկյանը նաև JAZZVE սրճարանների ցանցի համահիմնադիրն է), զբաղվում է բարեգործությամբ: Ջանիբեկյանը մի քանի հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: 10. Արթուրի ապրում և աշխատում է ՌՖ-ում, սակայն երբեք չի մոռանում իր արմատները: Այսպես, նա նաև Ayb նորարարական կենտրոնի համահիմնադիրն է: Կենտրոնը կազմված է դպրոցից, եկեղեցուց, մանկապարտեզից և համայնքային կենտրոնից: Արթուրը նաև “Cultural Renaissance” ֆոնդի հիմնադիրն է, որը զբաղվում է հայկական մշակութային արժեքների պահպանմամբ և զարգացմամբ: Օրինակ կենրոնի ջանքերով Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում ամերիկահայ սիրված գրող Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ օգոստոսի 31-ին տեղի ունեցավ գրողի տուն-թանգարանի բացումը: [img]http://st0.shamshyan.com/editor/0286526001540363059378472.jpg[/img] 11. Իր ապագա կնոջը Արթուրը ճանաչում է 14 տարեկանից: Արթուրը և Էլինան երեք երեխա ունեն՝ Նարեկը, Արամը և Էվան: [img]http://st0.shamshyan.com/editor/0853272001540363092330088.jpg[/img] Ջանիբեկյանը վստահեցնում է, որ կյանքում ամենակարևորը ընտանիքն է:

Նմանատիպ նյութեր