211652_close_icon
views-count2358 դիտում article-date 10:04 24-10-2018

Չեմ ուզում վարչապետին նմանվել. Արա Աբրահամյանը՝ չսափրվելու մասին․ «Առավոտ».

«Առավոտ» թերթը գրում է․ ««Ռուսաստանի հայերի միության» նախագահ, գործարար Արա Աբրահամյանը երեկ լրագրողների հետ հան­դիպման էր եկել անսովոր տեսքով՝ չսափրված: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու չի սափրվում՝ թավշյա հեղափոխության թրենդներից մեկի՞ն է ուզում հետամուտ լինել և այդպես չսափրվող Նիկոլ Փաշ­ինյանի՞ն նմանվել, Աբրահամյանը կատակեց. «Ամեն ինչ անում եմ, որ արդյունավետ աշխատեմ, այդ նպա­տակով մորուք եմ պահում»: Ապա նշեց իրական պատճառը՝ ասելով, որ վերջերս նավով է ճամփորդել, այդ պատճառով չի սափրվել, ինչից հետո իրեն ասել են, որ այդպես սազում է: «Չեմ ուզում վարչապետին նման­վել, ուզում եմ Արա Աբրահամյանին նմանվել»,- ակնարկեց նա: Գործարարը նշեց, որ ՀՀ նոր և հին իշխա­նությունների հետ իր հարաբերությունները շատ լավ են եղել և ներկայում էլ լավ են. «Իմ գործն աշխատելն է, իսկ իշխանությունը ժամանակավոր բնույթ է կրում: Միշտ եկել եմ ՀՀ և շարունակելու եմ գալ: Եթե բա­ցակայում եմ, չի նշանակում, թե չեմ ուզում ՀՀ գալ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր