211652_close_icon
views-count2693 դիտում article-date 09:49 24-10-2018

Մինչև տարվա վերջ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրելու մի շարք համայնքների ղեկավարներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ մինչև տարվա վերջ աշխատանքից «լավով» ազատվելու դիմումներ են գրելու մի շարք համայնքների ղեկավարներ, որոնց թվում են Արթիկի, Մարալիկի, Գավառի և մի շարք այլ քաղաքների քաղաքապետեր։ Մասնավորապես՝ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի օրերը հաշված են, քանի որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ խախտումներ և եղել են սկանդալային դեպքեր, մասնավորապես` «ժուչոկներ» տեղադրելու հայտնի գործը։ Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս ՔՊ Արթիկի կառույցի երիտասարդները սկսելու են քաղաքապետի պաշտոնանկության պահանջով ակցիաներ անցկացնել։ Հիշեցնենք, որ Վարագյանի անունը մշտապես կապված է եղել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր