211652_close_icon
views-count3255 դիտում article-date 22:46 23-10-2018

Պուտինը Թրամփի հետ կհանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզ կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: RBC-ի տեղեկություններով՝ այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը: «Խորհրդակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում երկու նախագահի շփման մասին, և այդ պայմանավորվածությունը մեր նախագահը հաստատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի հետ զրույցի ընթացքում»,- ասել է Ուշակովը: Նախագահները Փարիզում երկկողմ հանդիպում կանցկացնեն, որը նախատեսված է նոյեմբերի 11-ին:

Նմանատիպ նյութեր