211652_close_icon
views-count3018 դիտում article-date 20:45 23-10-2018

Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: «Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կորպորացիաների տնօրեններ։ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերն առաջարկել է Հանրապետության նախագահին հաջորդ տարի Պորտուգալիայում կայանալիք «Horasis»-ի տարեկան հանդիպմանը հանդես գալ որպես հատուկ բանախոս։ Նախագահ Սարգսյանն իր հերթին առաջարկել է դիտարկել «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։ Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը հայաստանյան վերլուծական կենտրոնների հետ, ինչպես նաև համատեղ ծրագրերը կրթության ոլորտում:

Նմանատիպ նյութեր