211652_close_icon
views-count14420 դիտում article-date 21:12 23-10-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Հոկտեմբերի 24-25-ը շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի և 28-ի գիշերները՝ 7-9 աստիճանով։ [img]http://st0.shamshyan.com/editor/0342015001540307970473911.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում `[/color] Հոկտեմբերի 24-25-ը՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև: Հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Հոկտեմբերի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ [img]http://st0.shamshyan.com/editor/0689022001540307979118130.jpg[/img]

Նմանատիպ նյութեր