211652_close_icon
views-count9214 դիտում article-date 19:14 23-10-2018

Մեսին կոտրված ձեռքով առաջին անգամ երևացել է Բարսելոնայում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ձեռքի կոտրվածք ստանալուց հետո առաջին անգամ հայտնվել է մարդկանց տեսադաշտում: Նրա ձեռքը գիպսի մեջ է: Արգենտինացին իր կնոջ` Անտոնելա Ռոկուցոյի և թիմակիցներ Լուիս Սուարեսի ու Ֆիլիպե Կոուտինյոյի հետ զբոսնել է Բարսելոնայում: Մեսին ձեռքը կոտրել էր Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի` «Սևիլիայի» հետ խաղում (4:2): Վնասվածքի պատճառով նա առնվազն 3 շաբաթ բաց կթողնի, ինչը նշանակում է, որ բաց կթողնի «Ռեալի» (հոկտեմբերի 28) և «Ռայո Վալեկանոյի» (նոյեմբերի 4) հետ Պրիմերայի, և Չեմպիոնների լիգայում «Ինտերի» հետ երկու հանդիպումները (հոկտեմբերի 24 և նոյեմբերի 6):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր