211652_close_icon
views-count2523 դիտում article-date 23:22 23-10-2018

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ: «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ մեր համագործակցությունը ոլորտի զարգացմանն ուղղված լավագույն փորձն է՝ ցույց տալու, թե ինչպես պետք է և կարող են համագործակցել պետական ու միջազգային կառույցները»,- ասել է տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը՝ կարևորելով ավելի սերտ համագործակցելու և սկսված ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: Ռայմունդ Յելեն ամփոփ ներկայացրել է իրականացվող ծրագրերը (կենդանիների առողջության ռիսկերի վերլուծություն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ռիսկերի վերլուծության մասով խորհրդատվություն, սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման պիլոտային ծրագիր)՝ շեշտելով, որ սննդամթերքի անվտանգությունը պարենային ապահովության հիմնասյուներից մեկն է: «Մեր գործողությունները միտված են կառույցի կարողությունների խթանմանը՝ տեխնիկական համագործակցության գործիքի շրջանակներում»,- հավելել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչը: Բանախոսների գնահատմամբ՝ ռիսկերի վրա հիմնված տեսչական գործողությունները Ծառայությանը հնարավորություն կտան բարելավել վերահսկողության մակարդակն ու հասնել ցանկալի արդյունքի: [b]snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր