211652_close_icon
views-count3191 դիտում article-date 19:52 23-10-2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը աշխատանքային այց է կատարել «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում էր: Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Այնուհետև նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ընկերության ղեկավար և ինժեներական անձնակազմի մասնակցությամբ։ Գարեգին Բաղրամյանն ընդգծել է ընկերության նախանշած ծրագրերը սահմանված ժամկետներում և որակով իրականացնելու կարևորությունը: Այդ համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի ենթակայանների վերազինման ծրագրերին: Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր