211652_close_icon
views-count31229 դիտում article-date 15:41 23-10-2018

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները հերթական անգամ բացահայտեցին մահվան ելքով վրաերթի դեպքը. հայտնաբերվել են վարորդն ու Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի), Ոստիկանության բազումի բաժնի ծառայողները (բաժնի պետի պաշտոնակատար Մանուկյանի) գլխավորությամբ և Ճանապարհահին Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները (վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար ԳարիկՄարտիրոսյանի) գլխավորությմբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Տարոնի քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումերի արդյունքում պարզել են այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Վանաձորում մահվան ելքով վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունն ու հայտնաբերել նրա ավտոմեքենան։ Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ կատարելու կասկածանքով Լոռու մարզի ոստիկանների ու քննիչների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում Տարոնի Ոստիկանություն է ներկայացել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 51-ամյա Սուրիկ Դավթյանը։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Toyota Corolla մակնիշի 50 MN 500 համարանիշի ավտոմեքենան, որը քննիչի որոշմամբ տեղափոխվել է Ոստիկանության Տարոնի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված Toyota-ն պատկանում է Ս. Դավթյանի քրոջ տղային։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/23/1108293/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի 3-րդ մասից դեպի «Կոնգո» գնացող ավտոճանապարհ, որտեղ մահացած քաղաքացի է հայտնաբերվել։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտե Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ Շիրակի խճուղու սկզբնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված միջին տարիքի տղամարդու, ով տեղում մահացել է։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր