211652_close_icon
views-count91177 դիտում article-date 13:27 23-10-2018

Քաղաքացիներն ահազանգում են. «Երևանի քաղաքապետը, ՀՀ ոստիկանապետն ու ՃՈ պետը ցանկության դեպքում կվերացնեն Արգիշտի փողոցում տրանսպորտային «Սոդոմ-Գոմորը» ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ, երբ ՀՀ Ոստիկանության ու արդարադատության նախարարությանն ներկայացուցիչները կառավարության նիստին ներկայացրել էին օրենքի որոշման նախագիծ, որպեսզի մայրաքաղաքում տեսախցիկների թիվը 2000-ով ավելացվի, վարչապետը դիպուկ և կտրուկ ասել էր, որ այդ քայլով մենք չենք տարբերվի նախորդ իշխանություններից և նորից կմտնենք քաղաքացու գրպանը։ Վարչապետը հորդորել էր, որպեսզի դրա փոխարեն Ճանապարհային Ոստիկանությունը հետամուտ կլինի, որպեսզի օրինախախտ վարորդներն իրենց անպարտելի չզգան հանրապետությունում։ Արդեն տևական ժամանակ է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Արգիշտի փողոցի բնակիչներից, ովքեր իրենց անհանգստությունն են հայտնում, որ Երևանի Ճանապարհային Ոստիկանության մեղքով իրենց փողոցը վերածվել է տրանսպորտային «Սոդոմ-Գոմորի»։ Ժողովրդին հայտնի BMW-ի սերվիսի և «Ամերիա Բանկ»-ի հատվածում մարդիկ ավտոմեքենաները ինչպես և ինչ դիրքով ուզում, կանգնեցնում են անգամ այն պայմաններում, երբ տեղադրված են ցուցանակներ, որ նշված հատվածում մեքենաների կայանումն արգելվում է, մինչդեռ մարդիկ, վստահ լինելով, որ միևնույն է, Երևանի Ճանապարհային Ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկի, շարունակում են մեքենաները կայանել։ Ահազանգողներն ասում են նաև, որ եղել են դեպքեր, երբ այդ ճանապարհով չեն կարողացել անցնեն ահազանգերով դեպքի վայր մեկնող շտապօգնության և հրշեջ ավտոմեքենաները. նրանք եկել ու երկար ժամանակ «լռվել են» այնտեղ։ Քաղաքացիները հույսով դիմում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին, որ, ի վերջո, այդ անլուծելի խնդիր համարվող պռոբլեմը կլուծվի, հակառակ դեպքում տրանսպորտային «Սոդոմ-Գոմորը» կշարունակվի նույն հատվածում, և երեխաներն անվտանգ չեն կարողանա անցնել այդ հատվածում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր