211652_close_icon
views-count7415 դիտում article-date 13:09 23-10-2018

Անգլիա. «Արսենալի» հերթական հաղթանակն ու Օզիլի ֆանտաստիկ երեկոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Լեսթերին»: Սա լոնդոնցիների 7-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում և 10-րդ անընդմեջը՝ բոլոր մրցաշարերում: Սակայն այս խաղը առաջին հերթին երկար կհիշվի «Արսենալի» ֆանտաստիկ գեղեցկության գոլերի շնորհիվ: Եվ իհարկե՝ Մեսութ Օզիլի հանճարեղ գործողությունների, որը այս խաղում իսկական շոու ցուցադրեց՝ մեծ բավականություն պատճառելով ֆուտբոլի սիրահարներին, դառնալով գոլի և երկու մյուս գոլերի «հիմնադիրը»: «Արսենալի» երրորդ գոլը արդեն հիմա կարելի է ընդգրկել տարվա լավագույնների շարքում, այնքան գեղեցիկ կոմբինացիա ստացվեց, որտեղ Օզիլն ու իր ընկերները արվեստի իսկական գլուխգործոց արարեցին: Փայլուն գոլեր, փայլուն խաղ, և «Արսենալը» կամային հաղթանակ տանելով, վաստակեց 18 միավոր և արդեն 4-րդ տեղում է՝ ընդամենը 2 միավոր զիջելով առաջատարներին. «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»: Հայաստանի հավաքականի առաջատր Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 60-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր