211652_close_icon
views-count1741 դիտում article-date 13:02 23-10-2018

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ավստրիացի իրավաբաններին ներկայացրել է դատական համակարգի կառուցվածքը, դատարանների գործունեության սկզբունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունեց Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությանը՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ: Երվանդ Խունդկարյանը ողջունեց հյուրերին և հակիրճ ներկայացրեց դատական համակարգի կառուցվածքը, դատարանների կազմակերպման և գործունեության սկզբունքները, ինչպես նաև պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի ապահովմանը, Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակին և բողոքները վարույթ ընդունելու հիմքերին ու մեխանիզմներին: Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար՝ հույս հայտնելով, որ հետագայում ևս հարթակներ կստեղծվեն երկու երկրների իրավաբանների փոխգործակցության խորացման և փորձի փոխանակման նպատակով: [b]ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր