211652_close_icon
views-count3023 դիտում article-date 20:40 22-10-2018

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնիին և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է հյուրերին Արցախի Հանրապետության Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև այսօր ստորագրած բարեկամության հռչակագրի առթիվ՝ այդ գործում կարևորելով Ֆրանսուա Ռոշբլուանի և Ֆրանսուա Պուպոնիի ջանքերը: Աշոտ Ղուլյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աշխատել խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև շարունակել քննարկումները նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Ֆրանսուա Պուպոնին և Ֆրանսուա Ռոշբլուանը ևս, անդրադառնալով բարեկամության հռչակագրերի ստորագրմանը, խոսել են նման հռչակագրերի նշանակության և համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆրանսիա-Արցախ խորհրդարանական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին և Արցախում ֆրասախոսությանը վերաբերող թեմաներ:

Նմանատիպ նյութեր