211652_close_icon
views-count2750 դիտում article-date 22:10 22-10-2018

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի դատախազներից և դատավորներից կազմված պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի դատախազներից և դատավորներից կազմված պատվիրակությանը, որը գլխավորում էր Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Բաուերը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը: Ողջունելով հյուրերին ՀՀ գլխավոր դատախազություն այցելելու կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ավստիայի միջև ձևավորված երկկողմ և բազմակողմ հարթություններում համագործակցության առկա մակարդակը, որը մեծապես նպաստել է նաև երկու երկրների իրավապահ մարմինների փոխհարաբերությունների զարգացմանը: Այս առումով Արթուր Դավթյանը կարևոր խթան է համարել մի քանի տարի առաջ Ավստրիայի գլխավոր դատախազի առաջին տեղակալի Հայաստան կատարած այցը: Հյուրերին ներկայացվել է Հայաստանի դատաիրավական համակարգում դատախազության դերակատարության և իրավասությունների շրջանակը, միջազգային փորձի ուսումնասիրմամբ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների հիմնական արդյունքները, քրեական դատավարության և պետական շահերի պաշտպանության ոլորտներում դատախազների գործառույթների առավել հստակեցման նպատակները: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ Հայաստանի քրեադատավարական պրակտիկայում աստիճանաբար ավելի գերակա է դառնում եվրոպական իրավունքը, որի համատեքստում ՀՀ դատախազությանը վերապահված ներկայիս լիազորությունները լիովին բավարար են ինչպես դատավարության մասնակիցների իրավունքների լիարժեք ապահովման, այնպես էլ արդարադատության շահի պաշտպանության համար: Պարոն Բաուերը և պատվիրակության մյուս անդամներն իրենց հերթին ներկայացրել են ավստրիական արդարադատության համակարգի առանձնահատկությունները և լավագույն փորձի ձեռքբերման տեսանկյունից կարևորել փոխադարձ շփումների հետագա ակտիվացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությանը, մեղադրանքի պաշտպանությանը, դատախազական համակարգ մուտ գործելու ընթացակարգերին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև իրավական փոխօգնության և քրեական հետապնդման ենթարկվող անձանց հանձնման ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր