211652_close_icon
views-count4841 դիտում article-date 22:52 22-10-2018

Իջևանում տեղի կունենան նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները տեղի կունենան հոկտեմբերի 25-ից 28-ը՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Եզրափակիչ փուլի շուրջ 100 մասնակիցներ ուժերը կչափեն 6 մրցաձևերում` նռնակի նետում (ուսումնական), 8-կիլոգրամանոց ուսապարկով և պատգարակով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն և ինքնաձիգի քանդում-հավաքում: Նշենք, որ մրցումների նախնական փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի ավելի քան շուրջ 30 հազար նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդներ: [b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր