211652_close_icon
views-count2930 դիտում article-date 11:50 22-10-2018

Իշխանությունը չէ, որ պետք է որոշի մամուլի ազատության աստիճանը. aravot.аm

[url=https://www.aravot.am/2018/10/22/988433/?fbclid=IwAR0hIgofDUSPj8_cIy0Y9xnegyFirA-lgJR2e_KSnxJeEvlzs5jljGrAfbU]Aravot.am[/url]-ը գրում է. «Ստահոդ. այս բառն իր կայուն տեղն էր գրավել դեռեւս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի բառապաշարում, երբ բնորոշում էր «հին Հայաստանի» շատ իրողություններ: Ստահոդ. ամեն անգամ մտաբերում եմ այդ ձեւակերպումը, երբ լսում եմ հայտարարություններ, որոնք ակնհայտ քարոզչական բնույթի են կամ գուցե արված են կողմնակիցներին ոգի կամ օտարահունչ «դուխ» հաղորդելու համար: Նման հայտարարություն է, ասենք, պնդումը, թե մարդկանց դեմքերին ժպիտ է հայտնվել: Որքան նկատել եմ՝ այժմ էլ, ինչպես եւ նախկինում, ինչպես եւ թերեւս լինելու է միշտ՝ չեն ժպտում այն մարդիկ, որոնք չունեն դրա առիթը: Եվ հակառակը՝ փողոցներում չկան անտեղի ժպտացողներ: Նույնպիսի պնդում է նաեւ հավաստիացումը, թե այսօր Հայաստանում կոռուպցիա չկա: Իհարկե, ուղղակի արտակարգ կլինի, եթե նոր իշխանավորները շարունակեն մնալ չկոռումպացված եւ, եթե տասնամյակներով ձեւավորված համակարգը նրանց էլ չձեւափոխի, ինչպես ժամանակի ընթացքում արել է ոչ պակաս ազնիվ եւ արդար շատերի հետ: Բայց այսուհանդերձ՝ մոլորակի վրա չկա եւ որեւէ երկիր՝ մեզնից ավելի ժողովրդավարական էլ, մեզնից ավելի օրինապաշտ էլ, որտեղ չլինի կոռուպցիա, որտեղ զրո լինի կոռուպցիան: Սակայն այս ամենը քաղաքականություն է, որն ինձ համար գերակա է դառնում միայն այնժամ, երբ իբրեւ ընտրող մոտենում եմ քվեատուփին: Իսկ իբրեւ լրագրող ինձ համար առավել բովանդակազուրկ է իշխանությունը գլխավորած մեր նախկին գործընկերոջ արդեն բազմիցս արած այն պնդումը, թե «Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան այսօր»: Նախ, հիշեցնենք, որ Հայաստանի եւ ոչ մի իշխանավոր երբեւէ չի էլ ընդունել մամուլի առումով խնդիրների առկայությունը: Եվ անգամ երբ եթերազրկվեց «Ա1+»-ը եւ այդ պատճառով Հայաստանը հայտնվեց ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում՝ էլի մեր իշխանավորները շարունակում էին կրկնել հանգերգը, թե Հայաստանում խոսքի ազատության խնդիր չկա, եւ գտնվեցին տասնյակի չափ ԶԼՄ-ներ՝ հիմնականում հեռուստաընկերություններ, որոնք երկրորդեցին նրանց: Գուցե հիմա էլ գտնվեն իշխանությանը երկրորդողներ՝ հաշվի առնելով, որ ի սկզբանե մի շարք հասարակական կազմակերպություններ՝ նաեւ լրագրողական, ազդարարեցին իշխանությանն իրենց աջակցության մասին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/10/22/988433/?fbclid=IwAR0hIgofDUSPj8_cIy0Y9xnegyFirA-lgJR2e_KSnxJeEvlzs5jljGrAfbU]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր