211652_close_icon
views-count5014 դիտում article-date 22:50 21-10-2018

Ազատության հրապարակը համակված էր ազգային երգ ու պարով

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի պարի պետական, Երգի պետական համույթները, ինչպես նաև «Գութան», «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Բերդ» և ազգագրական այլ խմբեր: Մայրաքաղաքի հոբելյանը շնորհավորելու էին եկել նաև Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթը և Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը: Ազատության հրապարակում ու հարակից փողոցներում հնչում էին ազգային երաժշտությունը, իսկ երգերն ու պարերը բեմահարթակից տեղափոխվեցին հրապարակ՝ ներկաներին հնարավորություն տալով կատարողներին հավասարապես ձայնակցել և պարել:

Նմանատիպ նյութեր