211652_close_icon
views-count2452 դիտում article-date 23:13 21-10-2018

Մարզաերաժշտական շոու՝ Կարապի լճում

Երևանի հոբելյանին ինքնատիպ էին պատրաստվել մարզաշխարհի ներկայացուցիչները: Օրվա խորհրդով կազմակերպված տոնական միջոցառումների համատեքստում պարային ռիթմերի ուղեկցությամբ Կարապի լճում նախ ցուցադրական ելույթներով հանդես են եկել ջրային մարզաձևերի ներկայացուցիչները՝ վինդսերֆինգ, թիաբորդ, բայդարկաներ: Զուգահեռաբար, լճամերձ ճեմուղիներում իրենց մարզական հմտություններն են ցուցադրել ըմբշամարտիկները, բռնցքամարտիկները, արևելյան մարզաձևերի ներկայացուցիչները, ակրոբատները, գեղարվեստական և սպորտային մարմնամարզիկները, թեթև աթլետները, սուսերամարտիկները և բազմաթիվ այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն էլ համաժամանակյա խաղի սեանս է անցկացրել պատանի շախմատիստների հետ: Կարապի լիճը՝ հարակից տարածքով վերածվել էր տոնական մեծ մարզահարթակի:

Նմանատիպ նյութեր